ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արդեն մեկ տարի է ինչ մեր դպրոցում ներդրված է ներառական կրթական համակրգը: Դպրոցն ունի շուրջ 403 աշակերտ, որոնցից  3 ԿԱՊԿՈՒ սովորողներ են:ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատում են ինչպես մանկավարժները, այնպես էլ բազմամասնագիտական թիմի անդամները: Թիմը բաղկացած է 4 անդամաներից՝հոգեբանից  և ուսուցչի օգնականներից: ՆԿ համակարգում ընդգրկված են տարբեր խնդիրներով սովորողներ այն է ՝հոգեբանական զարգացման խնդիրներ, մտավոր հետամնացություն, լեզվի հնչյունահնչույթային խանգարումներ, ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարումներ և այլն:  Թիմի անդամները յուրաքանչյուր սովորողի նկատմամբ ցուցաբերում են հոգատար, անհատական, մասնագիտացված և անկողմնակալ վերաբերմունք: ԿԱՊԿՈՒ աշակերտների կարիքներից ելնելով նրանց հետ աշխատում են համապատասխան մասնագետները: Թիմի կատարած աշխատանքներում շոշափելի արդյունք ստանալու համար յուրաքանչյուր սովորողի համար տարվում  է առավելագույնս ուղղորդված  և նպատակային աշխատանք: Ինչի համար հատկանշական է ՆԿ բոլոր օղակների այն է ՝ աշակերտ- ուսուցիչ- ԲՄ թիմ- ծնող շղթայի միջև համագործակցային սերտ կապի  ապահովում , ինչից էլ բխում է վերջինսիս արդյունավետույթունը :