Այսօր Սպիտակի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ “Իմ և քո մոլորակը” խորագրով անչափ հետաքրքիր, խորիմաստ միջոցառում, որը դպրոցի 4ա դասարանի աշակերտները պատրաստել էին դասվար Սուսաննա Մանուչարյանի հետ միասին: Միջոցառմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, բնասեր սպիտակցիներ: Մոտ մեկ ժամ տևած միջոցառման ընթացքում ուսուցողական բեմադրության միջոցով, որն ուղեկցվում էր գեղեցիկ պարային կատարումներով (պարուսույց՝ Անուշ Աբրահամյան) աշակերտները խոսեցին բնության, ծառատունկների կարևորության մասին և կոչ արեցին ներկաներին պահպանել մեր կանաչ տարածքները: Դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց Սուսաննա Մանուչարյանին, երեխաներին և ծնողներին՝ հետաքրքիր միջոցառման համար, վերջինս ևս շնորհակալանքի խոսքեր ասաց: Իսկ ամենավերջում 4ա դասարանի աշակերտներն իրենց սիրելի դասվարին շնորհակալագիր հանձնեցին: